Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին

Ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին
16.05.2025 | 17:50

Քրեական պատմությունների հետ կապ ունեցող Նոր Նորքի թաղապետի, Վաղարշապատի համայնքապետի հրաժարականները, Պատանի հանդիսատեսի թատրոնի և Պուշկինի անվան դպրոցի տնօրենների փոփոխությունները, լրագրողներ Լիլիթ Աղեկյանի և Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումները, 2024թ․ դեկտեմբերից կարիքավոր բնակիչներին համայնքի բյուջեից ֆինանսական աջակցության տրամադրումը համայնքապետարաններին արգելելը, մարզպետարանների միջոցով, պետական բյուջեից նման օգնությունները «յուրայիններին» հատկացնելը, ֆեյքերի բանակի ակտիվացումը և բազում այլ բաներ վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության, Նիկոլ Փաշինյանի համար այդ ընտրությունները կյանքի-մահու հարց են, իր իշխանության վերարատադրության համար նա ամեն ինչի է ընդունակ։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ապօրինի գույքի բռնագրավման հայցը, Սեյրան Օհանյանի որդու գործը սկիզբն են, առաջիկայում շատ ենք տեսնելու «նախկինների» ու նաև սեփական թիմի վարկաբեկված անդամների վրա հարուցված, դատարան ուղարկված գործեր, նաիվ, քաղաքականապես ոչ հասուն ընտրողների համար պտտեցվելու է «նախկինների արած թալանը վերադարձնելու» հին, մաշված սկավառակը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ